18 երեխա գտնվում է Կազանի մանկական հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Նմանատիպ
Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի: Ինպես տեղեկացնում է Panorama.am-ը, այս մասին տեղեկացրել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք յոթ երեխա ենք կորցրել: Նրանք ութերորդ դասարանցիներ են: Չորս տղա և երեք աղջիկ: Բացի այդ, մենք կորցրեցինք մեկ ուսուցչի: Եվ մենք կորցրեցինք մեկ այլ կնոջ: Ընդհանուր առմամբ, ինը մարդ կորցրեցինք»,- ասել է նա:
Միննիխանովը նաև նշել է, որ ներկայումս 18 երեխա գտնվում է մանկական կլինիկական հիվանդանոցում:
«Ցավոք, կան հրազենային վնասվածքներով վիրավորներ, նաև կոտրվածքներով: Բժիշկներն ամեն ինչ անում են մեր երեխաների կյանքը փրկելու համար»,- տեղեկացրել է նա:
Թաթարստանի նախագահի խոսքով՝ երկու մեծահասակ բուժում է անցնում յոթերորդ հիվանդանոցում, ևս մեկը` հանրապետական կլինիկական հիվանդանոցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կազանի թիվ 175 դպրոցում անհայտ անձինք կրակ են բացել, տեղի է ունեցել նաև պայթյուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում