Լեհաստանը ձեռնամուխ Է լինում Աֆղանստանից իր զորքերի դուրսբերմանը
16/08/2013 16:57
Նմանատիպ
Լեհաստանն սկսել Է իր զորքերի դուրս բերել Աֆղանստանից: Ինչպես օգոստոսի 16-ին հայտնել Է հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը, մինչեւ հոկտեմբեր այդ միջազգային առաքելությանը կշարունակեն մասնակցել միայն մի քանի հարյուր զինծառայողներ, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Հոկտեմբեր ամսից Աֆղանստանում կլինի հազար լեհ զինվոր: Մենք կրճատում ենք նրանց թիվը, քանի որ պատրաստվում ենք ավարտել զորքերի դուրսբերման գործողությունը: Ծրագրերի համաձայն, մինչեւ 2014 թվականի վերջն այնտեղ կմնան մի ոչ մեծ խումբ զինծառայողներ, որոնք կզբաղվեն ուսուցմամբ եւ խորհրդատվությամբ»,-նշել Է Տուսկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում