Ադրբեջանցիները Սև լճի մոտ հետ են քաշվել ելման դիրքեր. 24news.am
12/05/2021 18:28

Նմանատիպ
Ադրբեջանական զինված ստորաբաժանումները, որոնք չորեքշաբթի վաղ առավոտյան առաջ էին եկել Սյունիքի Սև լիճ կոչվող տարածքում, բանակցություններից հետո քաշվել են ելման դիրքեր։ Այս մասին 24News-ին հայտնեցին Սյունիքի մեր աղբյուրները։
«Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ադրբեջանցիները քաշվել են հետ իրենց դիրքեր, այս պահին լարվածությունը թուլացել է։ Հատուկ ուզում եմ ընդգծեմ, որ մինչև ռուսների ժամանումը հայկական զինված ստորաբաժանումները գործել են շատ օպերատիվ, գրագետ ու համարձակ, որի արդյունքում թշնամին կանգնել է։ Այս պահին Գորիսում են ռուս զինվորականներ, ըստ ամենայնի, կժամանի նաև Մուրադովը», – նշեց մեր զրուցակիցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում