Գյուլը մատնանշել է Թբիլիսի-Կարս երկաթուղու տնտեսական եւ քաղաքական կարեւորությունը թուրքական աշխարհում
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օգոստոսի 16-ին Ադրբեջանի Գաբալա (նախկինում հայաբնակ Կուտկաշեն) քաղաքում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ելույթում հայտարարել է, որ Թբիլիս-Կարս երկաթուղին, որով Բաքուն կկապվի Թուրքիայի հետ, կնպաստի թյուրքական աշխարհի տնտեսական եւ քաղաքական ամրապնդմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Գյուլն ասել է, որ այդ նախագծի իրագործմամբ հետագայում հնարավոր կլինի փոխել տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Թյուրքալեզու պետությունները գտնվում են Եվրոպան եւ Ասիան, հյուսիսն ու հարավը կապող տարածաշրջանում: Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրագործումը կարեւոր նշանակություն ունի այդ տարածաշրջանների միջեւ կապ հաստատելու հարցում: Կյանքի կոչելով այդ Մետաքսի ուղին’ մենք կնպաստենք թյուրքական աշխարհի տնտեսական եւ քաղաքական ամրապնդմանը», -ասել է նա:
Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Բիձինա Իվանիշվիլին կասկած է հայտնել Թբիլիսի-Կարս երկաթուղու’ Վրաստանի համար շահավետ լինելու հարցում: Երկաթուղու շինարարության վրա, որի արժեքը նախագծով կազմում էր 600 մլն դոլար, արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի փող է ծախսվել: Երկաթգծի շինարարությունն արդեն մի քանի անգամ հետաձգվել է: Կարս-Գյումրի գոյություն ունեցող երկաթուղին բացելու փոխարեն առաջ քաշված Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, որի հեղինակը Ադրբեջանն է, քաղաքական ուղղվածություն ունի եւ կոչված է Հայաստանը տրանսպորտային մեկուս ացման մեջ պահելուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում