Բողոքի ցույց եւ խռովություն` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարար- բանվորների կողմից
Նմանատիպ
Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցված Մարնեուլի շրջանում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Թեթրի-Ցկարո հատվածի շինարար բանվորները գործադուլ են սկսել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են վրացական ԶԼՄ-երը:
Բանվորները բողոքում են, որ արդեն հինգ ամիս իրենց աշխատավարձ չի վճարվում:
«Մենք դիմել ենք մեր ղեկավարությանը: Նրանք խոստացել են, որ գումարը կփոխանցվի մոտ օրերին, բայց արդեն հինգ ամիս անցել է: Մենք կառավարությանն ու վարչապետին խնդրում ենք օգնել մեզ», -հայտարարել են գործադուլավորները: Ընկերությունը, որտեղ բանվորներն աշխատում են, հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Բիձինա Իվանիշվիլին կասկած է հայտնել Թբիլիսի-Կարս երկաթուղու’ Վրաստանի համար շահավետության վերաբերյալ: Երկաթուղու շինարարության վրա, որի արժեքը նախագծով կազմում էր 600 մլն դոլար, արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի փող է ծախսվել: Երկաթգծի շինարարությունն արդեն մի քանի անգամ հետաձգվել է: Կարս-Գյումրի գոյություն ունեցող երկաթուղին բացելու փոխարեն առաջ քաշված Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, որի հեղինակը Ադրբեջանն է, քաղաքական ուղղվածություն ունի եւ ուղղված է Հայաստանը տրանսպորտային մեկուսացման մեջ պահելուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում