Թուրքիայի փոխվարչապետին ծեծել են
Նմանատիպ
Թուրքիայի Նեվշեհիրի նահանգի Հաջիբեքթաշ քաղաքում Հաջի Բեքթաշի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի ունեցած ելույթը զայրացրել է մասնակիցներին: Ալավիական շարժման հիմնադիրի մասին նրա ասած’ «միասնական պետության ճանապարհին ատելություն, խտրականություն, անջատողականություն, իմը-քոնը վիճաբանություններ չեն կարող լինել» խոսքն արժանացել է միջոցառմանը մասնակից ալավիների (շիաներ) սուլոցներին եւ բացականչությունն երին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, այն պահին, երբ փոխվարչապետը լքել է ամբիոնը, նրա վրա բռունցներով հարձակվել եւ հարվածներ է տեղացել 34-ամյա լրագրող Հուսեին Սաթըն’ բացականչելով, թե փոխվարչապետն ինչ երեսով է եկել Նեւշեհիր, երբ մինչեւ հիմա Թուրքիայում չեն ճանաչվել ալավիների իրավունքները: Ոստիկաններն արագորեն հեռացրել են լրագրողին եւ ձերբակալել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում