Christie’s աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը
Նմանատիպ
Հայտնի նկարիչների, այդ թվում Մարկ Շագալի, Էնդի Ուորհոլի, Մարկ Ռոտկոյի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործությունները վաճառվել են Նյու յորքում Christie’s աճուրդային տան 20-րդ դարի գեղարվեստական երեկոյի վաճառքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վաճառված ամենաթանկարժեք նկարը Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» («Մարի-Թերեզ») աշխատանքն էր: Այն վաճառվել է 103,4 միլիոն դոլարով:
Այնուամենայնիվ, սա միակ նկարը չէր, որի համար գնորդները պայքարել են: Ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի 1970 թվականի «Անվերնագիր» կտավը վաճառվել է 38,1 միլիոն դոլարով: Վինսենթ Վան Գոգի «Տրինկվետայլյան կամուրջը» արժեցել է 37,4 միլիոն դոլար, իսկ Փիթ Մոնդրիանի «Դեղին, կարմիր եւ կապույտ գույներով երկրորդ կոմպոզիցիան» վաճառվել է 26,1 միլիոն դոլարով: Ռոյ Լիխտենշտեյնի 1994 թվականի «Ինտերիեր. կատարյալ կուժը» վաճառվել է 21,5 միլիոն դոլարով:
Կան նաև այլ նկարներ, որոնք վաճառվել են իրենց ինքնարժեքից բարձր գնով: Օրինակ ՝ Անրի Մատիսի «Մերկ 2-րդ» կտավը վաճառվել է 1,7 միլիոն դոլարով , այնինչ գնահատվում էր 800 000-ից 1,2 միլիոն, Էնդի Ուորհոլի «Երկու Մերիլին» նկարը, որում պատկերված է Մերիլին Մոնրոն, վաճառվել է 15,8 միլիոնով:
Ռուսաստանցի նկարիչ Մարկ Շագալի 1973 թվականի «Ֆլեյտահարը» (Le Flûtiste) աշխատանքը վաճառվել է 1,6 միլիոն դոլարով:
Վաճառվել են նաև այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Ժորժ Սյորան, Վիլեմ դե Կունինգը, Լի Կրասները, Ջոան Միտչելը, Ժոան Միրոն, Մարսել Դյուշանը, Ժան Դյուբյուֆեն, Լուչո Ֆոնտանան, Անրի Թուլուզ-Լոտրեկը և այլք:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում