Ադրբեջանը էներգակիրներից ձեռք բերած եկամուտները ծախսում է բրիտանացի պատգամավորներին լռեցնելու վրա. «Platform London»
Նմանատիպ
Էներգետիկայի ոլորտում թափանցիկության, դեմոկրատական գործընթացների վրա էներգետիկ հարցերի ազդեցության հարցերով զբողվող անգլիական «Platform London» կազմակերպությունը մեղադրել է Եվրոպային’ նավթի եւ գազի գործոնի պատճառով Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառում առկա ողորմելի վիճակի առաջ աչք փակելու մեջ, եւ նշել, որ նավթից ու գազից Ադրբեջանի ձեռք բերած եկամուտները երկրի քաղաքացիներին հասնելու փոխարեն, ծախսվում են բրիտանացի պատգամավորներին լռեցնելու վրա:
,Platformlondon.org կայքում այդ մասին լույս տեսած հոդվածում կազմակերպությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «նավթի-գազի դիկտատոր» է անվանել:
Ադրբեջանի հետ եվրոպական պետությունների’ էներգակիրների վրա հիմնված հարաբերությունների վերլուծության մեջ կազմակերպությունը նշում է, որ «Եվրոպային ոչ թե ժողովրդավարությունն է հետաքրքրում, այլ ավելի շատ գազ ձեռք բերելը»:
«Եվրախորհրդարանի’ Եվրամիության կառույցներում գազի խնդրով զբաղվող նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն վերջերս Բրյուսելում շուքով ողջունեց նավթի-գազի դիկտատոր Իլհամ Ալիեւին եւ գովեց երկրի «զարգացումը»: Այդ ժամանակ նա չխոսեց Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառներում եղած խնդիրներից, ընտրակեղծիքներից, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության բռնաճնշումներից, բազմաթիվ քաղաքական ձերբակալություններից: Այդ հանդիպման ժամանակ Ալիեւը Եվրոպային 2 տրիլիոոն խմ գազ խոստացավ: Երկար տարիներ է, Ադրբեջանի քաղաքացիները Եվրոպայի քաղաքական գործիչներին կոչ են անում աջակցել ժողովրդավարության ուղղությամբ իրենց պայքարին, բայց երեւում է’ Եվրոպային ավելի շատ գազ ձեռք բերելն է հետաքրքրում:
Ադրբեջանի ժողովրդի’ ժողովրդավարության ո համար պայքարին աջակցելու փոխարեն, բրիտանական կառավարությունը բարեկամացել է ավտորիտար Իլհամ Ալիեւի հետ: Ալիեւի ռեժիմի ստեղծած «Եվրոպա-Ադրբեջան միությունը» խիստ լուրջ աշխատանքներ է տանում լոբբիստական խմբերի հետ: Արդյունքում նրանք կառավարության որոշումների վրա ազելու հնարավորություն են ձեռք բերել: Բրիտանիայի խորհրդարանի’ այդ կազմակերպությունից ֆինանսավորվող անդամները լոբբիստական գործունեություն են ծավալում: Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներ Մարկ Ֆիլդը եւ Քրիստոֆեր Փինչերն այդ ? ?ազմակերպությունից յուրաքանչյուրը 6 հազար ֆունտ սթեռլինգից ավելի փող են ստացել: Ադրբեջանի գազից եւ նավթից ստացված եկամուտներն այդ երկրի քաղաքացիներին հասնելու փոխարեն, ծախսվում են Բրիտանիայի խորհրդարանի անդամներին լռեցնելու վրա, իսկ «Շահդենիզ» կոնսորցիումի փոխնախագահ Էլ Քուկի նման մարդիկ էլ բացառիկ դեր են խաղում ադրբեջանական գազից ստացված եկամուտները միջազգային նավթային ընկերությունների եւ Ադրբեջանի կոռումպացված էլիտայի բանկային հաշիվների վրա գրանցելու գործում:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովան ասում է. «Ադրբեջանում 80-ից ավելի քաղբանտարկյալներ կան: Նրանց մեջ նախագահության թեկնածու, լրագորղներ եւ երիտասարդ ակտիվիստներ էլ կան: Չնայած դրան’ Եվրախորհրդարանը չի ծրագրում հետեւել Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններին: Եվ դա Եվրոպային Ալիեւի խոստացած 2 տրիլիոն խմ գազի պատճառով: Այդ գործոնը վերացնում է քննադատությունը: Այդ պատճառով էլ Եվրամիությունից մենք ոչ մի օգտակար բան չենք լսում Ադրբեջանում մարդու իրավունքների, ընտրությունների կեղծվելու մասին»:
Կասպից ծովից դեպի Եվրոպա նախատեսված գազատար խողովակաշարի անցկացումը, միեւնույն ժամանակ, Ալիեւի ռեպրեսիվ ռեժիմի’ իշխանության մեջ մնալու ծրագրերի բաղկացուցիչ մասն է: Այդ գազատարի անցկացման դեպքում, ադրբեջանական գազը կհոսի Իտալիա, Ալիեւի ընտանիքն էլ իր հերթին միլիարդներ կստանա: Բայց Ադրբեջանի քաղաքացիները կրկին կկանգնեն քանդված ենթակառույցների եւ անհասանելի առողջապահության առաջ դեմ դիմաց», -նշում է բրիտանական կազմակերպությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում