ԱՄՆ-ի դեսպանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանի բնությանը
Նմանատիպ
Հայաստանում Միացյալ Նահանգների արտաքին և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը տեսաբլոգ է հրապարակել’ նվիրված շրջակա միջավայրի և բնության պահպանությանը: ԱՄՆ դեսպանությունը, դեսպանատան շրջակայքն ավելի գեղեցկացնելու նպատակով հայ պատանի նկարիչների և լուսանկարիչների աշխատանքները պատկերող մեծ պաստառներ է փակցրել դեսպանատան պարսպի երկայնքով: Հայաստանի բնական գեղեցկությունը պատկերող պաստառների կողքին ներկայացվել են նաև Ամերիկայի լանդշաֆտը պատկերող բնապատկերներ’ ընդգծելու համար հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը և ԱՄՆ-ի պատրաստակամությունը համագործակցելու բնության պահպանության շյարցերի ուրջ: «Հայաստանը գեղատեսիլ երկիր է և շատ բան ունի առաջարկելու բնական հրաշալիքների առումով: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին հաջողությունների հասնել’ առողջ միջավայրի, էկոտուրիզմի և էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի խթնաման միջոցով»,- նշել է ԱՄՆ դեսպանը:Դեսպանատան կողմից կազմակերպված «Հայաստանը և շրջական միաջավայրը» թեմայով մրցույթին ներկայացված ավելի քան 300 աշխատանքներից ընտրվել են 24 լավագույնները, որոնք այժմ փակցված են դեսպանատան պարսպին: Դեսպան Ջոն Հեֆֆերնն ընդունել է մրցույթում հաղթած նկարիչներին և լուսանկարիչներին, շնորհավորել նրանց և կարևորելով նախաձեռնության նշանակությունը շրջակա միջավայրի պահպանության խթանման գործում:
«Մենք ԱՄՆ դեսպանատանը և’ մասնավոր, և’ հանրային հատվածի գործընկերների հետ ձգտում ենք Հայաստանի անզուգական բնությունը պահպանելու և գովազդելու հնարավորություններ գտնել»,- նշել է դեսպանը:
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքներն ապրիլի 16-ին մասնակցել են Երկիր մոլորակի օրվա և Ջրային համագործակցության միջազգային տարվա շրջանակներում կազմակերպված «Հայաստան ծառատունկ ծրագրին»:
«Հայաստան ծառատունկ ծրագիր»-ը ոչ առեւտրային նախագիծ է’ հիմնված ԱՄՆ-ում և Հայաստանում: Այն իրականացնում է բնապահպանական ծրագրեր Հայաստանի սոցիալախես անապահով եւ անտառազուրկ տարածքներում: 1994 թ.-ից ի վեր ավելի քան 4,5 մլն ծառ է տնկվել եւ վերականգնվել, եւ հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել հայաստանցիների համար ծառերի վերականգնման սեզոնային ծրագրերի շրջանակներում: Ծրագիրն աշխատում է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ուղղությամբ’ հավաքելով միջոցներ անտառապատման աշխատանքների ֆինանսավորման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում