Ժայռից մասուր է կաթում
15/05/2021 21:35
Նմանատիպ
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է։
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է։
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է։
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է։
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է։
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է։
Համո ՍԱՀՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում