Ադրբեջանցիները ծեծե՞լ են վարդենիսցիներին. Որևէ մեկը տեղյակ չէ

Ադրբեջանցիները ծեծե՞լ են վարդենիսցիներին. Որևէ մեկը տեղյակ չէ

Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը գրեց, որ ադրբեջանցիները նորից առաջ են շարժվել դեպի Վարդենիս, այնքան են մոտեցել հայկական բնակավայրին, որ դեմ դիմաց հանդիպել են տեղացիների։ Երբ վարդենիսցիները սկսել են իրենց հետ բանակցել թե այս ուր եք եկել, հետ գնացեք, սա Հայաստանն է, ադրբեջանցիները հակառակն են պնդել և վեճի բռնվելով, ծեծի են ենթարկել վարդենիսցի բնակիչներին։

Analitik.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Վարդենիսի համայնքապետարանից: Մեզ այնտեղից հայտնեցին,որ նման տեղեկատվություն չունեն:

Հարցին՝ կարող են արդյո՞ք օգնել կապ հաստատել համայնքապետի հետ, ասացին՝ ոչ:

Մենք փորձեցինք նաև տեղեկություն ստանալ համայնքապետ Արամ Մելքոնյանից, ով հեռախոսազանգին չպատասխանեց:

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում ասացին, որ պետք է ճշտել՝ խնդրելով ավելի ուշ զանգահարել:

Մենք կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետ: Այստեղից մեզ ասացին, որ պետք է կապ հաստատենք 02 լրատվականի հետ:

Մենք նորից կապ հաստատեցինք Ոստիկանության հետ, որտեղից մեզ ասացին, որ այդ մասին ոչ ահազանգ է՝ եղել, ոչ էլ հաղորդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում