Ադրբեջանում ընդդիմադիրների որսն ընդլայնվում է
Նմանատիպ
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի «Ազգային խորհուրդ» միավորման կողմից օգոստոսի 18-ին նշանակված միտինգի շեմին իշխանություններն ընդլայնել են ընդդիմադիրների դեմ բռնաճնշումներն ու որսը ոչ միայն Բաքվում, այլեւ Ադրբեջանի բոլոր շրջաններում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, այսօր առավոտյան Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում ձերբակալվել են Դասական ժողովրդական ճակատ կուսակցության տեղական կազմակերպության անդամներ Ջեյհուն Սաֆարովը, Սայաֆ Մուսաեւը եւ Թելման Ալեքպերովը: Ոստիկանությունը նրանց ձերբակալել է տեղի ավտոկայանում, որտեղից նրանք պատրաստվում էին մեկնել Բաքու’ միտինգին մասնակցելու համար:
Կայքը հայտնում է, որ նախորդ օրը ոստիկանությունը ձերբակալել է նաեւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Մամեդ Իմանլըին, կուսակցության Գաբալայի շրջանային կազմակերպության անդամ Թեհրան Մուսաեւին եւ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի խորհրդական Մամեդ Իբրահիմլիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում