Թուրքը դարձել է Դանիայի և Չինաստանի հարաբերությունների սրման պատճառ
Նմանատիպ
Դանիաբնակ, ազգությամբ թուրք Ֆուաթ Յալանի Facebook սոցիալական կայքում տեղադրած’ «Բոլոր չինացիներին պետք է 140 աստիճանում վառել եւ ոչնչացնել» արտահայտությունը Չինաստանի եւ Դանիայի միեջւ հարաբերութունների սրմանւ պատճառ է դարձել: Դանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության անդամ ռասիստ թուրքը միաժամանակ հանդիսանում է դանիական Հելսինգոր քաղաքի ավագանու անդամ:
Պեկինում Դանիայի դեսպանատունն առաջացած ճգնաժամը մեղմելու նապատակով հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ֆուաթ Յալանը Դանիան չի ներկայացնում, եւ նրա այդ խոսքերը արտահայտում են իր անձնական տեսակետը: Դեսպանատունը նաեւ հայտնել է, որ այդ արտահայտության համար դանիաբնակ չինացիները ռասիզմ քարոզելու մեղադրանքով դատական գործ են հարուցել Ֆուաթ Յալանի դեմ, իսկ Դանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պահանջել է նրան հեռացնել կուսակցության շարքերից:
Միջադեպի մեկնաբանելով’ Ֆուաթ Յալամը նշել է, թե այդ արտահայտությունն արել է իր դիտած ֆիլմերից մեկում չինացիների կողմից մի թուրք ույղուրի տանջանքների ենթարկելու տեսարանից ազդված’ հոգեբանական վիճակը խաթարվելու պատճառով: Նա ասել է, որ սխալ է արել, որ այրելու եւ ոչնչացնելու իր այդ ցանկությունը տարածել է բոլոր չինացիների վրա, եւ հավելել, որ այն վերաբերում է միայն ույղուր թուրքերին տանջանքների ենթարկած անձանց: Նրա խոսքով’ չնայած ինքը հրապարակավ ներողություն է խնդրել, հարցը Դանիայում խիստ չափազանցվել է. որոշ շրջանակներ նույնիսկ այն կապել են Հայոց ցեղասպանության հետ եւ իրեն համարել ծայրահեղ ազգայնական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում