Արդեն 21 օր է՝ ինչ Հայկ Հեքիմյանը զնդանված է

Արդեն 21 օր է՝ ինչ Հայկ Հեքիմյանը զնդանված է

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:

«Այս իշխանությունները զրոյացնում են ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև դիմադրողականությունը։

Արդեն 21 օր է՝ ինչ արժանապատիվ սյունեցիների նկատմամբ «բեսպրեձելի» դեմ Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի մասնակից Հայկ Հեքիմյանը զնդանված է։ Նրան զնդանելու պատրվակը ոստիկանին հարվածելն է, մինչդեռ նույնիսկ քննչական մարմիններն են ընդունում, որ առաջինը հարվածողը ոստիկանն է եղել։

Ավելին, արդեն 6 օր է՝ Հայկին արհեստականորեն ու ապօրինի զրկում են իր անազատությունը վարաքննիչ դատարանում վիճարկելու հնարավորությունից։

Ազատությու՛ն քաղբանտարկյալ Հայկ Հեքիմյանին!!!»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում