Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային թատրոնը հունիսի 26-27-ին կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փափլիկը», որը 2021 թվականի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը ճանաչվեց «Լավագույն ներկայացում», պատմում է սուտ և իրական ազգասիրության, կեղծ և անկեղծ բարոյականության, դավաճանության մասին: Համազգային թատրոնի դերասաններն այդ ամենը մատուցում են նուրբ ու սուր հումորով, յուրօրինակ մեկնաբանությամբ, ժամանակակից լուծումներով և դերասանական գունեղ խաղով:
Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է: Ներկայացման մեջ զբաղված են Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը և Ստեփան Ղամբարյանը:
Ռեժիսորը Յուրի Կոստանյանն է, բեմի ձևավորումը և զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի:
Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում