Ռուսաստանը դատական գործ է հարուցել իր տարածքից նավթ գողացած ադրբեջանական լցանավի ղեկավարության դեմ
Նմանատիպ
Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը դատական գործ է հարուցել Մախաչկալայի առեւտրային նավահանգստից ադրբեջանական «Սանգաչալ» նավահանգիստ մաքսանենգ նավթ փոխադրող ադրբեջանական «Նավթալան» լցանավի ղեկավարության դեմ, որը մոտ 20 օր առաջ ձերբակալվել էր Կասպից ծովում’ ՌԴ ԴԱԾ Սահմանային վարչության առափնյա պարետային ծառայության աշխատակիցների կողմից: Դատական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի’ «Ռազմավարական ռեւսուրսների մաքսանենգություն» հոդվածով:
Ադրբեջանական ձերբակալված «Նավթալան» լցանավը, որը պատկանում է Ադրբեջանի պետական «Կասպյան նավագնացություն» ընկերությանը (ԱԿՆ), դեռեւս գտնվում է Մախաչկալայի առեւտրային նավահանգստում: Նավը ձերբակալելու եւ դրա կապիտանի ու կապիտանի օգնականի նկատմամբ խափանման միջոցի հարցը դեռեւս լուծված չէ: Դրա հետ կապված’ Ադրբեջանի «Կասպյան նավագնացություն»-ը հսկայական կուրուստներ է կրում: Չնայած նավն ազատ արձակելու մասին’ ԱԿՆ ղեկավար Այդըն Բաշիրովի խնդրանքին, ռուսական կողմը դեռեւս չի լուծել հարցը: Խնդիրը չեն կարողացել լուծել նաեւ Այդ ըն Բաշիրովի ներկայացուցիչները, որոնք շտապ գործուղվել էին Մախաչկալա:
ՌԴ ԴԱԾ աշխատակիցները ռուսաստանյան ԶԼՄ-երին հայտնել էին, որ ձերբակալության պահին ադրբեջանական նավում, փաստաթղթերի համաձայն, պետք է լիներ 4,5 հազար տոննա մազութ, իսկ իրականում նավի վրա հայտնաբերվել է նավթ, որն արդյունահանվել է Կասպից ծովի աստրախանյան մասում, եւ նախատեսված է եղել Բաքու-Նովոռոսիյսկ նավթատար մայրուղային խողովակաշար լցնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում