Իսլամիստները Սիրիայում հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա

Սիրիայում զինված ծայրահեղական խմբավորումները հարձակում են գործել երկրի արևմուտքում’ Հոմս-Թարթուս շրջանում գտնվող 4-րդ դարում կառուցված հնագույն քրիստոնեական Սուրբ Գերոգի եղեկեցու վրա:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Միլյադ անունով տեղի բնակիչներից մեկը:Նրա խոսքով’ եկեղեցու համար պայքարի ընթացքում մահացել են 11 քրիստոնյա զինվորներ, որոնք թույլ չէին տալիս պղծել եկեղեցին: Առաջին հարձակումից հետո, որբ ծայրահեղականները ստիպված են եղել նահանջել վերջիններս հանգրվանել են մինադարյան խաչակիրների Կրակ դե Շեվալյե ամրոցում: Ականատեսի վկայությամբ’ զինյալ ծայրահեղականների մեջ շատ են եղել նաև վարձկան ջիհադիստները: Պայքարը եկեղեցու համար շարունակվում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում