Ճապոնուհի դաշնակահարուհին կկատարի Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

Ճապոնուհի դաշնակահարուհին կկատարի Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

Հոկտեմբերի 15-ին Տոկիոյում կանցկացվի համերգ ճապոնուհի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկայի կատարմամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Բեթհովենի երաշժշտական ստեղծագործությունները:

Միջոցառումը կազմակերպվել է «Ճապոնիա-Հայաստան ընկերակցական միության» կողմից՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում