Փաշինյանը հերքում է, սակայն իր ելույթներում հիմնավորում է, որ այդ գաղտնի մասը կա. Արմեն Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանը հերքում է, սակայն իր ելույթներում հիմնավորում է, որ այդ գաղտնի մասը կա. Արմեն Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաստացի, ինչ մտավախություն, որ կար, Փաշինյանն ինքը հայտնեց, որ դրանք տեղին են և ըստ էության, չհերքեց որևէ բան: Այս մասին այսօր ԱԳՆ շենքի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ խոսելով ենթադրյալ ստորագրվելիք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին:

«Մի քանի բան մեն շփոթել ենք, իրականում, Ադրբեջանի հետ մենք վաղ թե ուշ պետք է փաստաթուղթ ստորագրեինք, բայց այդ փաստաթուղթը չպետք է լինի գաղտնի, պետք է այն քննարկել հանրության հետ և որևէ ղեկավարին իրավունք չի տրվել ինքնուրույն որոշել, թե որն է ՀՀ պետական շահը, ՀՀ պետական շահը որոշում է Հայաստանի հանրությունը: Եթե չլինեին այս բացահայտումները, մենք չէինք իմանալու այս փաստաթղթի մասին և իմանալու էինք միջնորդ երկրի կողմից»,-ասաց նա:

Մինասյանը շեշտեց, որ Փաշինյանը հերքում է հավելվածի, գաղտնի հատվածի մասին, սակայն իր ելույթներում հիմնավորում է, որ այդ գաղտնի մասը կա: «Բոլոր մեղադրանքներն ընդունեց: Ես վստահ եմ, որ նա Արծվաշենի խնդիր չի լուծելու, որովհետև չունի այդ ներուժը, որովհետև Արծվաշենի խնդիրները լուծողը կլուծեր նոյեմբերի 10-ից սկսած բոլոր խնդիրները»:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է հայտարարության լուսանկար, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։ Փաստաթղթի ստորագրումը Կառավարության նիստի ժամանակ հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում