Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում ԱԺ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին

Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում ԱԺ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին

ՀՀ ոստիկանական ուժերը սկսել են բերման ենթարկել Բաղրամյան պողոտան փակած բողոքի ակցիայի մասնակիցներին։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ոստիկանները մոտեցել են ակցիայի մասնակիցներին, պահանջել, որ նրանք բացեն փողոցը, այնուհետև սկսել են բերման ենթարկել նրանց։

Բերման ենթարկվածների թվում է նաև «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում