Բ. Սահակյան. Շուշիի երկրաբանական թանգարանը պիտի դառնա կարևոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոն
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցվող երկրաբանական թանգարան և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է նման հաստատության առկայությունն Արցախում՝ նշելով, որ հանրապետությունում առաջին անգամ է ստեղծվում նմանատիպ թանգարան, և այն պիտի դառնա կարևոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոն:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նույն օրը Արցախի ղեկավարն այցելել է նաև Շուշիի կերպարվեստի պետական թանգարան և ներկա գտնվել Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի երեխաների հաշվետու համերգին:
Կարևորելով այս միջոցառումների անցկացումը Շուշիում՝ Բակո Սահակյանը նշել է, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Շուշիի’ Արցախի պատմամշակութային կենտրոնի երբեմնի փառքը վերականգնելու գործին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում