Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
21/05/2021 10:31
Նմանատիպ
Ադրբեջանի Աղստաֆա (Աղստև) շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի մասին հաղորդում է երկրի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
Նշվում է, որ 3,3 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:31-ին` Ղազախ կայարանից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում