Վախ կա, հույսով սպասում ենք. Կութի համայնքապետ

Վախ կա, հույսով սպասում ենք. Կութի համայնքապետ

Մեր գյուղում երեկ կրակոցներ չեն հնչել, դա մեր տարածքում չի եղել: Կրակոցներ հնչել են Շորժայի տարածքում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:

«Հիմա ամեն ինչ նորմալ է, նույն կերպ շարունակվում է, յուրաքանչյուրն իր տարածքում է՝ ոչ առաջ, ոչ հետ, ուրիշ որևէ նորություն չունենք»,- ասաց Չիտչյանը:

Հարցին, թե բնակչության շրջանում անհանգստություն չկա՞, համայնքապետը պատասխանեց, որ չի կարող չլինել.

«Բայց ինչպե՞ս կարող է չլինել, եթե շրջապատված ենք ադրբեջանցիներով: Ճիշտ է՝ վախ կա, բայց խուճապ չկա, հույսով սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»:

Համայնքապետն ասաց, որ բնակիչները զբաղվում են իրենց ամենօրյա աշխատանքներով.

«Անասուններն այլևս արոտի չեն տանում, որովհետև մեր բարձունքներում, որտեղ արածեցրել են, հիմա ադրբեջանցիներն են: Գյուղի ներքևի մասում են արածեցնում՝ սպասելով լավ լուրի, սպասելով, որ ամեն բան կհարթվի, կշարունակվի մեր առօրյա կյանքը»,- ընդգծեց Չիտչյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում