«Եվրասիանեթ»-ն անդրադարձել է հայ եզդիների`Իրաքի իրենց եղբայրներին օգնելու խնդրանքին
Նմանատիպ
Հայ եզդիները դիմել են պաշտոնական Երևանին’ խնդրելով միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Իրաքում բնակվող իրենց եղբայրների խնդիրների շուրջ:
«Հայաստանը աջակցում և օգնություն է տրամադրում Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժած հայկական համայքնի անդամներին: ՀՀ մի շարք քաղաքացիներ այժմ ցանկանում են, որ Երևանը նաև օգնի մեկ այլ պատերազմական գոտում’ Իրաքում գտվող իրենց հարազատներին»,- գրում է կայքը:
«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Սաշա Սուլթանյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են դիմել ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին, որպեսզի գերատեսչություններն, իրենց լծակներն օգտագործելով, միջազգային կառույցներում բարձրացնեն եզդիների հարցը և կանխեն կոտորածները:
«Իրաքում մեր եղբայրներին կոտորում են: Քուրդիստանի և Իրաքի կառավարություններն Իրաքում ապրող եզդիներին ոչնչացնելու և նրանց տարածքներին տիրանալու նպատակ են հետապնդում»,- նշել էր Սուլթանյանը’ հավելելով, որ 2007թ.-ին Իրաքում 4 եզդիական գյուղ է ոչնչացվել, ինչի հետեւանքով 1000 եզդի է սպանվել, իսկ կոտորածները մինչ օրս շարունակվում են:
«Եվրասիանեթ»-ի փոխանցմամբ’ Իրաքի եզդիները բռնությունների են երթակվում ոգելից խմիչքներ վաճառելու համար: Իրաքի օրենսդրության համաձայն’ միայն ոչ մուսուլմաններն ունեն ոգելից խմիչքների վաճառքով զբաղվելու իրավունք: Մի շարք զինված հարձակումներ են եղել ոգելից խմիչքի’ քրիստոնյաներին և եզդիներին պատկանող խանութների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում