Եգիպտոսի ժամանակավոր նախագահը հանդես կգա հայտարարությամբ
17/08/2013 15:54
Նմանատիպ
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը մոտ ժամանակներս հանդես կգա երկրում առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին տեղեկացնում է Al Arabiya հեռուստաընկերությունը:
Ցուցարարների, գահընկեց արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած եռօրյա բախումների ընթացքում Եգիպտոսում զոհվել է մոտ 800 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում