Սասուն Միքայելյանը քիչ առաջ եկավ կառավարություն. Միջադեպ տեղի ունեցավ

Սասուն Միքայելյանը քիչ առաջ եկավ կառավարություն. Միջադեպ տեղի ունեցավ

Այս պահին մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Այստեղ է նաև նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է Analitik.am:

Քիչ առաջ կառավարություն եկավ Սասուն Միքայելյանը: Նրան տեսնելով՝ ակցիայի մասնակից կանանցից մեկը, դիմելով նրան ասաց. «Գնա, գնա, Սյունիքը տուր, կռված տղա ես, Վազգենի ընկերն ես, ամոթ քեզ»,- ասաց նա՝ հայտարարելով, որ ինքն էլ է Վազգենի զինակիցը:

Միքայելյանը որևէ բան չասաց, լուռ մտավ կառավարության շենք:

Տեսանյութը՝ 24news.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում