Թշնամու զորքը 10րդ օրն է՝ ՀՀ տարածքում է․․․

Թշնամու զորքը 10րդ օրն է՝ ՀՀ տարածքում է․․․

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինձ գրում են, զանգում են, հարցնում. «Այսօր ի՞նչ կա անելու, ի՞նչ ակցիաներ կան»։

Ես պատասխան չունեմ։

Հարցը փոխանցեմ ընդդիմադիր քաղաքական ուժերին. տիկնայք և պարոնայք, բողոքի ի՞նչ ակցիաներ եք պատրաստում։

Թշնամու զորքը 10րդ օրն է՝ ՀՀ տարածքում է, Նիկոլը բաց հայտարարեց, որ հերթական պետականակործան փաստաթուղթն է պատրաստ ստորագրել, իսկ երեկվա ոչ մեծ ու հախուռն հավաքից զատ այլ բան չի եղել։

Եթե համարում եք, որ հիմա ճիշտը փողոց դուրս չգալն է (ես այդպես չեմ համարում, բայց գուցե սխալվում եմ), ապա ինչ-որ հասկանալի հիմնավորում տվեք ժողովրդին։

Որպեսզի հենց վաղը Նիկոլի պառակտիչները նույն այդ ժողովրդին չասեն. «Տեսե՛ք, ընդդիմադիր կուսակցությունները ոչ մի բան էլ չարեցին, նշանակում է իրենք էլ են Նիկոլի հետ նույն խաղի մեջ»։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում