Նիկոլի Հայաստանում ԱԱԾ տնօրենը ԱԽ նսիտին մասնակցում է թարս դրոշով

Նիկոլի Հայաստանում ԱԱԾ տնօրենը ԱԽ նսիտին մասնակցում է թարս դրոշով

Կառավարությունում այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մասնակցել է թևին ՀՀ դրոշը թարս կպցրած։ Արդյունքում ստացվել է, որ ազգային անցտանգության համար պատասխանատու պաշտոնյան ներկայացրել է Կոլումբիան։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

Ուշագրավ է, որ մինչ նիստի մենարկը ԱԽ նիստի մասնակից պաշտոնյաները չեն նկատել ոչ հայկական դրոշը, խորհուրդ չեն տվել Աբազյանին գոնե այն թաքցնել, կամ էլ Աբազյանը համառություն է ցուցաբերել։

Ինչևէ, այդքանից հետո կարելի էր գոնե վարչապետի պաշտոնական էջում լուսանկարները չհրապարակել ու ծաղրուծանակի չենթարկվել։

ՀՀ պետական դրոշը չճանաչող պաշտոնյանների համար հրապարակում են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները

ՀՀ պետական դրոշ

Կոլումբիայի դրոշ

Հետևեք մեզ նաև Telegram-ում