Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել
22/05/2021 18:28
Նմանատիպ
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ կասկածում էր՝ արդյոք նա պետք է մնա «Ռոմայում», հաշվի առնելով, որ հաջորդ մրցաշրջանից թիմը կգլխավորի Ժոզե Մոուրինյոն, հայտնում է Calciomercato-ն: Այնուամենայնիվ, հայ կիսապաշտպանը որոշել է շարունակել խաղալ հռոմեացիների կազմում:
Ըստ աղբյուրի՝ «Ռոման», որտեղ Մխիթարյանը ստանում է երեք միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում, գումարած մեկ միլիոն բոնուս, նույնպես շահագրգռված է նրան պահելու հարցում։
Մոուրինյուն ու Մխիթարյանը միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ավելի վաղ իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Յուվենտուսը»։
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում