Կասպից ծովում ադրբեջանական գազահոր է հրդեհվել

«Բուլլա-դենիզ» ադրբեջանական գազահորում հրդեհ է բռնկվել:Ադրբեջանական ԶԼՄ-ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է օգոստոսի 17 լույս 18-ի գիշերը այն բանից հետո, երբ բանվորները հասել են 5868 մ. խորության վրա տեղակայված գազային պաշարներին: Մարդիկ տարհանվել են, զոհեր ու վիրավորներ չկան:

Գազահորը, սակայն, ստիպված են լինելու փակել: Հրդեհի մարումը կսկսվի կոնսերվացման ծրագիրը պատրաստ լինելուն պես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում