Երիտասարդն ապամոնտաժել է «Արցախի բանալի» հուշարձանը
24/05/2021 20:22
Նմանատիպ
Օգտատեր Անդրանիկ Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։
«Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշները ապամոնտաժվեցին։ Այսպես են լուծում նմանատիպ հարցերը՝ կարճ ու կոնկրետ։ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, չմտածես, որ քո մասին մոռացել ենք։ Շատ շուտով քեզ էլ ենք ապամոնտաժելու վարչապետի աթոռից, տխմար ազգադավ։
Շնորհակալ եմ մեր թասիբով հայրենակիցներից։ Հայ ազգի ուժը միասնության մեջ է»,- գրել է նա։
Նշենք, որ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը հայտնել էր,որ «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը ենթակա է ապամոնտաժման։
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում