Ինչպիսի իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում. մանրամասնում են մարզպետարանից
25/05/2021 10:07

Նմանատիպ
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է մարզում առկա իրավիճակին։ Հայտարարությունում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ,
հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում