Ղրղզստանը փակել է Տաջիկստանի հետ սահմանը

Ղրղզստանը փակել է Տաջիկստանի հետ սահմանը

Ղրղզստանը փակել է Տաջիկստանի հետ սահմանը և սահմանափակել է հարևան հանրապետության քաղաքացիների տեղաշարժն իր տարածքում: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Ղրղզստանի սահմանապահ ծառայությանը, գրում է Tert.am-ը:

Սահմանի անցման արգելքը չի վերաբերում դիվանագետներին և նրանց ընտանիքներին: Ղրղզստանի քաղաքացիները նույնպես կարող են հատել սահմանը և Տաջիկստանից վերադառնալ հայրենիք:

Հիշեցնենք, որ Ղրղզստանն ու Տաջիկստանը երկար տարիներ չեն կարողանում լուծել սահմանային տարածքների շուրջ վեճը: Այդ պատճառով սահմանին պարբերաբար բախումներ են լինում, իսկ մեկ ամիս առաջ նույնիկ երկօրյա պատերազմ տեղի ունեցավ՝ երկու կողմերից լուրջ կորուստներով: Այժմ կողմերը փորձում են լուծել առկա հակասությունները խաղաղ ճանապարհով, այդ գործում նրանց ակտիվորեն աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում