Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքական չհրավիրելու պատճառը. ՀՖՖ-ն պարզաբանում է
Նմանատիպ
Գլխավոր մարզիչն է առհասարակ որոշում, թե ինչ ֆուտբոլիստի կանչել կամ չկանչել, և հայտարարության մեջ մենք նաև նշել ենք, որ բոլոր ֆուտբոլիստներին, որոնց չենք հրավիրել, նրանք մեզ համար կարևոր են և կարևոր դեր ունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ մամուլի բաժնի պատասխանատու Հայկ Կարապետյանը` անդրադառնալով Մխիթարյանին Հայաստանի ազգային հավաքական չհրավիրելուն:
«Հենրիխ Մխիթարյանին չհրավիրելու որոշումը եղել է միմիայն գլխավոր մարզչի կողմից, գլխավոր մարզիչը այս խաղին նպատակահարմար է գտել մի շարք ֆուտբոլիստների չհրավիրել և հրավիրել այն ֆուտբոլիստների, որոնց ցուցակը հրապարակվել է»,- ասաց Հայկ Կարապետյանը:
Նշենք՝ երեկ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ առաջիկա միջազգային խաղերին Հայաստանի հավաքական չհրավիրվելու պատճառներն իր համար համոզիչ չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում