Հուսով ենք, որ կհաջողվի ապաշրջափակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունները. Օվերչուկ

Հուսով ենք, որ կհաջողվի ապաշրջափակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունները. Օվերչուկ

Տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետը կախված է Երեւանից եւ Բաքվից: Այս մասին Հայաստան «Տվերի վագոնաշինական գործարան» ԲԲԸ-ի արտադրության նոր վագոնների առաքման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դա նախեւառաջ կախված է գործընկերներից»,- ասել է նա՝ պատասխանելով եռակողմ խմբի հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին:

Փոխվարչապետը հայտնել է, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքները մինչ այժմ բավականին կառուցողական են ընթացել: «Եւ մենք հուսով ենք, որ այն ողջախոհությունը, որ ցուցաբերել են աշխատանքային խմբի բոլոր անդամները, կգերակշռի, եւ կհաջողվի ապաշրջափակում կատարել եւ հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի ու Հայաստանի եւ, համապատասխանաբար, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային եւ ճանապարհային երթեւեկության համար»,- ասել է Օվերչուկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում