Լիբիայում երեք ամիս աշխատելուց հետո պաշտոնաթող է եղել ներքին գործերի նախարարը
19/08/2013 11:48
Նմանատիպ
Լիբիայում պաշտոնաթող է եղել ներքին գործերի նախարար Մուհամեդ Խալիֆ Շեյխը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը երեք ամիս առաջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նախարարը նամակում պարզաբանել է, որ ինքը բավարար աջակցություն չԷր ստանում վարչապետի կողմից, ինչպես նաեւ գանգատվել է Լիբիայի խորհրդարանի՝ Համընդհանուր ազգային կոնգրեսի մի քանի անդամների միջամտությունից:
Օգոստոսին ավելի վաղ պաշտոնաթող էր եղել փոխվարչապետ Ավադ Բարասին՝ հայտարարելով, որ կառավարությունը ընդունակ չէ զսպելու երկրում տեղի ունեցող անկարգությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում