ԵՄ-ն պատրաստվում է արգելք սահմանել Եգիպտոսի հանդեպ
Նմանատիպ
Եվրամիությունը մտադիր է արգելք սահմանել Եգիպտոսին զենքի, ոստիկանական միջոցների եւ կրկնակի նշանակության տեխնիկայի մատակարարումների վրա: Ինչպես Բրյուսելում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական մի աղբյուր, այդ կերպ ԵՄ-ն պատրաստվում է «հստակ ազդանշան ուղարկել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը՝ բռնությունները պետք է անհապաղ դադարեցվեն», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դիվանագետի խոսքով՝ այդ սահմանափակումների կիրառումը քննարկվելու է Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպմանը, որը պետք է անցկացվի այս շաբաթ: Այդ հանդիպումը նախապատրաստելու համար օգոստոսի 19-ին Բրյուսելում կկայանա ԵՄ-ի կոմիտեի տեխնիկական նիստը հանրակցության 28 երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով: Նրանք նախարարական խորհրդակցության նախաշեմին կարծիքներ կփոխանակեն Եգիպտոսի իրադրության վրա ազդելու համար ԵՄ-ում առկա լծակների շուրջ եւ կորոշեն դրա անցկացման ամսաթիվը:
Հանրակցության առաջատար երկրները, ներառյալ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, արդեն հայտարարել են Եգիպտոսին ռազմական մատակարարումներըւ սառեցնելու մասին, բայց դրա վերաբերյալ համաեվրոպական որոշում առայժմ չկա: Եվրոպացիները նաեւ կոչ են անում Եգիպտոսի խոշորագույն ռազմական մատակարարին՝ ԱՄՆ-ին հրաժարվել այդ երկրին զենքի մատակարարումներից, սակայն Վաշինգտոնն արդեն հրաժարվել է գնալ այդ քայլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում