Հենրիխ Մխիթարյանն առատաձեռն առաջարկ է ստացել ռուսական ակումբներից մեկից

Հենրիխ Մխիթարյանն առատաձեռն առաջարկ է ստացել ռուսական ակումբներից մեկից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական ակումբներից մեկից ֆինանսական տեսանկյունից առատաձեռն առաջարկ է ստացել: Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, La Gazzetta dello Sport-ն գրում է, որ ռուսական ակումբի անունը չի նշվում: Միևնույն ժամաակ հայտնի է, որ Մխիթարյանով հետաքրքրված է նաև ֆրանսիական «Մոնակո» ակումբը:

Sport.rambler.ru- գրում է, որ 32-ամյա Հենրիխ Մխիթրյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ լրանում է հունիսի վերջին: Նա ցանկանում է մնալ Հռոմում, բայց մտադիր է երկու տարով նոր պայմանագիր կնքել ամեն մրցաշրջանի համար 3 միլիոն աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 46 խաղ է անցկացրել, 15 գոլի հեղինակ է, 13 արդյունավետ փոխանցում է արել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում