Լիլիթ Մակունցը՝ ռազմական դրություն հայտարարելու ու ընտրությունները չեղարկելու մասին

Լիլիթ Մակունցը՝ ռազմական դրություն հայտարարելու ու ընտրությունները չեղարկելու մասին

Այս պահին որևէ քննարկում չկա ռազմական դրություն հայտարարելու ու ընտրությունները չեղարկելու մասով: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ սահմանային լարվածության արդյունքում ընտրությունները չեղարկվեն:

Մակունցը հույս է հայտնել, որ նման առիթ չի լինի, պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման բան չլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում