ԱՄՆ-ի լրտեսական սերվերներից մեկը գտնվում է Բաքվում
Նմանատիպ
ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության հայտնի սկանդալային նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը տվյալներ է ներկայացրել այն մասին, որ ինտերնետում ամերիկյան լրտեսական համակարգի սերվերներից մեկը կարող է տեղակայված լինել Բաքվում, Մոսկվայում, Անկարայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատների տարածքում կամ շատ այլ երկրներում: Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ին’ հղում կատարելով ռուսաստանյան հատուկ ծառայությունների աղբյուրին: «Իրավասու մարմինները դեռեւս չեն հետաքննել այս հարցը, բայց Սնոուդենը «գործնականորեն 100 տոկոս հավանականությամբ» վստահ է, որ սերվերը պետք է տեղակայված լինի ԱՄՆ-ի դեսպանատանը, որը լիովին սարքավորված է հետախուզական բազմազան տեխնիկական միջոցներով», -հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով’ Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերում առկա է XKeyscore անվամբ’ ինտերնետի ցանկացած օգտատիրոջը համապարփակ հետեւելու համակարգի 700 սերվերների գտնվելու վայրերի քարտեզը: Սերվերները տեղակայված են աշխարհի 150 երկրներում, այդ թվում’ Մոսկվայում: Ընդսմին’ այդ քարտեզում բացակայում են համակարգի սարքավորումով կետերն այն երկրներում, որտեղ ամերիկյան դեսպանատներ չկան, բայց որոնց նկատմամբ ամերիկյան հետախուզությունը սեւեռուն հետաքրքրություն է դրսեւորում, օրինակ’ Իրանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում