Եթե հաստատվի կոնկրետ անձի մեղքը, ապա դա միանշանակ հիմք է հանդիսանալու Սորոսի հիմնադրամը դատական կարգով լուծարելու համար. Տիգրան Աթանեսյան

Եթե հաստատվի կոնկրետ անձի մեղքը, ապա դա միանշանակ հիմք է հանդիսանալու Սորոսի հիմնադրամը դատական կարգով լուծարելու համար. Տիգրան Աթանեսյան

Իրավապաշտպան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կիսվում եմ սորոսականների հայտարարությամբ:

Խելացի մարդը, ընթերցելով ստորագրողների անվանումները, միանգամից կհասկանա, որ վերջապես ՀՀ ԱԱԾ-ն սկսել է զբաղվել իր ուղղակի գործառույթներով և բացահայտում է հակապետական և խիստ վտանգավոր գործունեություն: Խոսքը վերաբերում է ազգամիջյան թշնամանք սերմանելուն, որն առերևույթ կատարվել է ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացու կողմից: Վերջինիս հայտարարությունները որպես կատարյալ սուտ, զրպարտություն և վտանգավոր նպատակներ հետապնդող դատապարտվել է նախ և առաջ մեր եզդի եղբայրների կողմից:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, հանցագործության մասին հաղորդման տեքստը տեղադրում եմ մեկնաբանություններում: Իսկ սորոսականների վայնասունը մեկ բանի մասին է: Խնդրո առարկա հայտարարությունը, որն առերևույթ հրահրում է ազգամիջյան թշնամանք հայերի և եզդիների միջև, արվել է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում և , եթե հաստատվի կոնկրետ անձի մեղքը, ապա դա միանշանակ հիմք է հանդիսանալու այդ հիմնադրամը դատական կարգով լուծարելու համար:

Հուսամ, որ իրավապահները իր տրամաբանական և օրինական ավարտին կհասցնեն այս գործը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում