Թուրքիայի իշխանությունները մեղադրել են ընդդիմությանը

Թուրքիայի իշխանությունները 2020 թ-ի ամառային Օլիմպիական եւ Պարօլիմպիկ խաղերը Թուրքիայում չանցկացնելու հավանականության համար մեղադրել են ընդդիմությանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ «եթե Ստամբուլը չընտրվի ամառային Օլիմպիական եւ Պարօլիմպիկ խաղերի վայր, ապա դրանում մեղավոր կլի նեն Գեզի զբոսայգու ցուցարար-պրովոկատորները»:

Նրա խոսքով’ Գեզի այգու ցուցարարները մի քանի անգամ դիմում են հղել Միջազգային օլիմպիական կոմտեին’ պահանջելով հրաժարվել «Օլիմպիադա-2020» խաղերը Ստամբուլում անցկացնելու տարբերակից:

«Ստամբուլը բոլոր պարամետրերով համապատասխանում է Օլիմպիական խաղեր անցկացնելուն: Եթե այն ընտրվի 2020 թ-ի Օլիմպիական եւ Պարօլիմպիկ խաղերի անցկացման վայր, ապա դա կհանդիսանա ամբողջ մահմեդական աշխարհի հաջողությունը», -ասել է Բաղըշը:

Թուրքիան ավելի վաղ 2020 թ-ի Օլիմպիական եւ Պարօլիմպիկ խաղերը Ստամբուլում անցկացնելու հայտ էր ներկայացրել: Թուրքիան այդ միջոցառման կազմակերպման համար 19 մլրդ դոլար հատկացնելու երաշխիքներ է տվել:

Ստամբուլում բողոքի ակցիաները սկսվել եւ մինչ այժմ շարունակվում են Գեզի պատմական այգում կառավարության որոշմամբ առեւտրի եւ զվարճանքի խոշոր կենտրոն կառուցելու նպատակով ծառահատումներ կատարվելու դեմ: Մայիսի վերջից սկսված’ բնապահպահպանական նպատակով բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական զանգվածային ցույցերի: Թուրքիայի ամբողջ տարածքով մեկ սկսված բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհություն են հայտնում թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Թուրքական ոտիկանությունն ակցիաները ճնշելու համար արցունք աբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում ոստիկանության եւ ակցիաների մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով 5 մարդ զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում