Հայաստանում կարող է ռազմական դրությու՞ն հայտարարվել

Հայաստանում կարող է ռազմական դրությու՞ն հայտարարվել

Ամեն ինչ հնարավոր է: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարվի՝ կապված սահմանային լարվածության աճի հետ: 

Քոչարյանի խոսքերով, եթե դեպքերը զարգանան, այդ հարցի քննարկումը կարող է դառնալ իրողություն. «Բնականաբար քաղաքական ուժերը պետք է գան կոնսենսուսի: Նման հարցը միանձնյա որոշմում չի լինում:

Խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը միասին պետք է գնահատեն ստեղծված իրավիճակն ու կայացնեն որոշում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում