Նոր Զելանդիայում տեղի են ունեցել համասեռամոլների առաջին հարսանիքները
19/08/2013 13:11
Նմանատիպ
Նոր Զելանդիայում տեղի են ունեցել համասեռամոլների առաջին հարսանիքները: Երկիրը դարձել Է Ասիախաղաղօվկիանսյան տարածաշրջանում առաջին պետությունը, որն օրինականացրել Է նման միությունները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամուսնացել Է 31 զույգ:
Ամուսնությունների մասին Նոր Զելանդիայի օրենքում ուղղումն ընդունվել Է տակավին ապրիլին, չնայած եկեղեցական խմբերի սաստիկ դիմադրությանը: Պահպանողականներն այն համարել են «մշակութային վանդալիզմի գռեհիկ ակտ»: Շուրջ հազար ավստրալացի միասեռ զույգեր պլանավորում են ամուսնանալու համար ժամանել Նոր Զենադիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում