ԱՄՆ-ի նախագահը արձակուրդից վերադառնում է Վաշինգտոն՝ զբաղվելու ներքաղաքական խնդիրներով
Նմանատիպ
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի առափնյա Մարտաս Վինյարդ կղզում մեկշաբաթյա արձակուրդից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերադառնում է Վաշինգտոն՝ զբաղվելու երկրի ներքաղաքական խնդիրների լուծմամբ: Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, այս շաբաթ վարչակազմի ղեկավարը ուղեւորություն կկատարի երկրում, որպեսզի առաջ մղի ամերիկացիներին մատչելի եւ որակյալ կրությամբ ապահովելու իր ծրագիրը: Երկու օրվա ըթնացքում նա պլանավորում է այցելել երկու նահանգ՝ Նյու Ջերսի եւ Փենսիլվանիա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Բացի այդ, Օբամային հարկ կլինի զբաղվել միջազգային գործերով: Սպիտակ տան ուշադրությունն առաջվա պես բեւեռված է Եգիպտոսին, որտեղ արդեն որերորդ օրն է շարունակվում են անկարգությունները, որոնք ուղեկցվում են մարդկային զոհերով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ արձակուրդում գտնվելու ընթացքում Օբաման հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով դատապարտել է Եգիպտոսի անցումային կառավարության եւ անվտանգության ուժերի գործողությունները, ինչպես նաեւ կոչ արել երկրի իշխանություններին հարգել մարդու հիմնարար իրավունքները: Նախագահը հանձնարարել է իր օգնականներին ուսումնասիրել Եգիպտոսի իշխանությունների նկատմամբ գործողությունների հնարավոր տարբերակները երկրում տեղի ունեցող իրադարձությունների լույսով: Նա նաեւ չեղյալ է հայտարարել Եգիպտոսի հետ համատեղ Bright Star զորավարժությ ունների անցկացումը, որոնք պլանավորված էին եկող ամսին:
Միաժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսում ավելի ու ավելի բարձր են հնչում Եգիպտոսին ցուցաբերվող ռազմական ու տնտեսական օգնությունը դադարեցնելու կոչերը: Դրա տարեկան ծավալը կազմում է շուրջ 1,5 մլրդ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում