Սինայում իսլամիստ զինյալները հարձակվել են եգիպտացի զինվորականների վրա, զոհվել Է առնվազն 24 մարդ

Իսլամիստ զինյալներն օգոստոսի 19-ին Սինայի թերակղզում հրթիռակոծության են ենթարկել երկու միկրոավտոբուս՝ եգիպտացի ոստիկաններով: Ինչպես հաղորդել են անվտանգության ուժերի ներկայացուցիչները, իրավակարգի առնվազն 24 պահապան զոհվել Է եւ երկուսը՝ վիրավորվել: Նրանք բոլորն ուղեւորվում Էին Գազայի հահվածի սահմանակից Ռաֆահի վերահսկիչ անցակետ:

Վերջերս Եգիպտոսի բանակն սկսել Է «Փոթորիկ անապատում» կոդային անվանմամբ գործողությունը, որը նպատակամղված Է Սինայի կենտրոնի եւ հյուսիսի լեռնային շրջաններում ահաբեկիչների պատվարների վերացմանը: Հարվածային խմբավորումը բաղկացած Է 2-րդ եւ 3-րդ դաշտային բանակների ստորաբաժանումներից, որոնց օժանդակության են ցույց տալիս Եգիպտոսի ինչպես ռազմաօդային, այնպես Էլ ռազմածովային ուժերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում