Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանների հետ կապված վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով

Նմանատիպ
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանների հետ կապված վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով , հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել են ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը:
«Կայացել է կարծիքների և գնահատականների օգտակար փոխանակում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում:
Ռուսական կողմը վերահաստատել է կողմերին ուղղված իր կոչը` լուծել բոլոր առաջացող խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով բանակցությունների մջոցով: Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», – ասված է նախարարության հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում