Եգիպտոսում բախումների հետեւանքով հայեր չեն տուժել. ԱԳՆ
19/08/2013 14:16
Նմանատիպ
Եգիպտոսում այս պահի դրությամբ հայեր չեն տուժել նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումների հետեւանքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը’ անդրադառնալով Եգիպտոսի վերջին օրերի խժդժություններին: «Այս պահի դրությամբ չեն տուժել նաև հայկական շինությունները և եկեղեցիները»,- շեշտեց Բալայանը:
Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումները չեն դադարում: Զոհերի թիվը մոտենում է 800-ի: Զոհվել է նաև Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադի որդին ոստիկանական ուժերի հետ բախումների ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում