Եգիպտոսի ֆոնդային սակարանը ավելի քան 50 մլրդ դոլար է կորցրել բաժնետոմսերի գնազրկումից հետո
19/08/2013 14:56
Նմանատիպ
Եգիպտոսի ֆոնդային սակարանի գլխավոր ինդեքսը՝ EGX30-ը, օգոստոսի 18-ին կայացած սակարկությունների արդյունքում ընկել է 3,87 տոկոսով: Առեւտրաշրջանի ընթացքում ներդրողները կորցրել են 7,4 մլրդ եգիպտական ֆունտ (մոտավորապես 51,7 մլրդ դոլար): Կահիրեի ֆինանսական շուկայում մեկ դոլարի դիմաց տալիս էին 6,99 եգիպտական ֆունտ:
Ֆոնդային սակարանի աշխատանքը, որը միավորում է Կահիրեի եւ Ալեքսանդրիայի առեւտրական հարթակները, կրճատվել է եւ տեւել 2,5 ժամ: Չնայած դրան, 17 հազար գործարք է կատարվել 112,3 մլն բաժնետոմսերով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ սակարանի ղեկավարության որոշմամբ օգոստոսի 19-ին նույնպես սակարկությունների ժամանակը կկրճատվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում