Թուրքիայում տագնապ է առաջացրել Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը
Նմանատիպ
Թուրքիայում տագնապ է առաջացրել Եգիպտոսի նոր իշխանությունների անունից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ-ում փաստաթուղթ ստորագրելու մասին տարածված հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Timeturk լրատվական կայքն այդ կապակցությամբ գրել է, որ Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությունը, ինչը Թուրքիայում «եգիպտական հեղաշրջում» են անվանում, ն որ խնդիրներ կառաջացնի Հայոց ցեղասպանության հարցում:
Կայքը նման եզրահանգման է եկել Twitter-ում Եգիպտոսի ժամանակավոր կառավարության ղեկավար Ադլի Մանսուրի անունից արված հետեւյալ գրառումից. «ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչները միջազգային փաստաթուղթ կստորագրեն, որով ճանաչվելու է թուրքական բանակի կողմից իրանականացված եւ մեկ միլիոն մարդու մահվան պատճառ դարձած Հայոց ցեղասպանության իրողությունը»:
Եգիպտոսի նոր ղեկավարությունը Թուրքիային բազմիցս մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Ադլի Մանսուրին վերագրվող’ Twitter-ում այդ գրառման առնչությամբ Timeturk-ը հայտնում է, որ Հայոց ցեղասպանության հարցը վերածվել է Թուրքիայի դեմ սպառնալիքի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում